Ինչու համագործակցել Myrealty.am հետ

Ինչու համագործակցել

Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել ավելի շատ հաճախորդներ  


 

           Բացեք հաշիվ                                                             Տեղադրեք հայտարարություն                                          Ստացեք հաճախորդներ            

 

Ինչո՞ւ են հաճախորդները ընտրում մեզ


Անշարժ գույքի ներկայիս մրցակցային պայմաններում շատ կարևոր է ունենալ հստակ տվյալների բազա, որը կարևոր ցուցանիշ է յուրաքանչյուր գործակալության/գործակալի համար: MyRealty.am կայքն անշարժ գույքի և կոմերցիոն տարածքների ամենամեծ տեղեկատվական բազաներից մեկն է Հայաստանում: Մեր կայքի շնորհիվ այժմ անշարժ գույքի գործակալները կարող են արագ և հեշտորեն գտնել նոր պոտենցիալ հաճախորդներ, ովքեր վաճառում կամ վարձակալությամբ են տրամադրում իրենց անշարժ գույքը Երևանում և մարզերում: Խնայելով ժամանակ և հավելյալ ռեսուրսներ՝ գործակալները կարող են կառավարել իրենց տվյալների բազան և գտնել նոր հաճախորդներ:

 

Ինչ առավելություններ է տալիս մեր կայքը ռիելթորներին 


 

Մուտք դեպի հայտարարությունների բազա, որը յուրաքանչյուր օր լրացվում է նոր տավյալներով և  պարբերաբար թարմացվում:

Հայտարարություններ տեղադրելու հնարավորություն,  որոնք կունենան  այցելությունների բարձր քանակ:

Անհատական հաշիվ, որտեղ հնարավոր է պահպանել և փոփոխել հաճախորդների և անշարժ գույքի վերաբերյալ ողջ տեղեկությունը:

 

MyRealty.am ծառայության առավելությունները

 

Ո՞րն է յուրաքանաչյուր ծառայության  արդյունավետության ամենագլխավոր ցուցանիշը. իհարկե այն հաճախորդների քանակը, որոնք մշտապես օգտվում են մեր ծառայություններից:  Մեր հիմնական հաճախորդների կազմը համալրված է Երևանի ամենախոշոր ռիելթորական և անշարժ գույքի գործակալություններով և գործակալներով: Եվ ահա, հետևյալ առավելությունների շնորհիվ մեր հաճախորդները վստահում են մեզ.

 

Հուսալիություն եւ տվյալերի արդիականություն

Անշարժ գույքի տվյալների բազան թարմացվում է ամեն օր: Ապահովություն երաշխավորելու համար կայքի պատասխանատուները միայն մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո են հաստատում յուրաքանչյուր անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունը։

 Հասանելիություն

MyRealty ի կայքը հասանելի է բոլոր սարքավորումների համար և ապահովում է 24-ժամյա հասանելիություն աշխարհի ցանկացած կետից։

  Հարմարավետ որոնում

 Արագ և մատչելի որոնման համակարգ տարբեր չափանիշներով:

  Տեղեկատվություն 

Յուրաքանչյուր հայտարարություն ներառում է մաքսիմալ տեղեկություն կոնկրետ գույքի վերաբերյալ, և                    ներկայացված է պրոֆեսիոնալ  նկարների միջոցով:

 

Ինչպես մեր ծառայության շնորհիվ ավելացնել Ձեր վաճառքի ծավալները

 

<<Խնայեք Ձեր ժամանակը, նյարդերը և ֆինանսները>>. ահա մեր գլխավոր կարգախոսը: Դուք կարիք չեք ունենա մեծ գումարներ ծախսել գովազդի վրա կամ տարբեր հայտարարություների միջոցով փնտրել վաճառքի հնարավորություններ կամ, ինչը ամենակարոևրն է,  փնտրել և համոզել հաճախորդներին օգտվել Ձեր ծառայություններից։ Փոխարենը գրանցվեք մեր համակարգում, և  անշարժ գույքի տեղեկատվական ողջ բազան հասանելի կլինի  մատչելի գներով: Ձեզ կմնա միայն կապվել հաճախորդի հետ և պայմանավորվել: Շտապեք գրանցվել մեր համակարգում հենց հիմա։

Հիշե՜ք, Ձեր գործընկերներն արդեն մեզ հետ համագործակցում են։

 

ԳՐԱՆՑՎԵԼ ՀԻՄԱ