Նորություններ

Դուբայի անշարժ գույքի շուկայում ավանդական տոնական ակցիա՝ գնիր բնակարան և ստացիր նվեր շքեղ ավտոմեքենա

09.01.2017
Դուբայի կառուցապատողները գնորդներին ներգրավելու համար, իրականացնում են արդեն ավանդական դարձած մարկետինգային ակցիա` թանկարժեք բնակարան գնելու դեպքում կարելի է ստանալ շքեղ մեքենա: Այսպես, Damac Properties կառուցապատողը հայտարարել էր, որ իր էլիտար բնակարանները ձեռքբերելու դեպքում, գնորդը կստանա BMV i8 մակնիշի մեքենա կամ  Luxury սեգմենտի այլ մեքենաներ: Այս առաջարկը գործում է 163 հազար դոլլ...

Սինդի Քրոուֆորդը և իր ամուսինը բոլոր ցանկացողներին առաջարկել են 60 մլն դոլարով իրենց հարևանը դառնալ

26.12.2016
Ամերիկյան սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը և նրա ամուսինը՝ բիզնեսմեն Ռենդի Գերբերը, 60 մլն դոլարով վաճառքի են հանել իրենց շքեղ երկհարկանի տունը, Խաղաղ օվկիանոսի ափին՝ Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում: Այս ծովափնյա տունը՝ չորս ննջասենյակներով և վեց սանհանգույցներով, ամուսինները գնել են 2015 թվականին 50 մլն դոլարով: Այդ տունը կառուցվել է 1944 թվականին և նրանք գնելով այդ տունը որոշակի գումար ?...

Այսուհետ Դուբայում անշարժ գույքի վաճառքի մասին հայտարարություն կարելի է տեղադրել միայն իշխանությունների թույլտվությամբ

24.12.2016
Դուբայի իշխանությունները անշարժ գույքի շուկայում նոր կանոններ են ներմուծել, որոնց համաձայն օբյեկտը կարող է վաճառքի հանվել կամ վարձակալության հանձնել միայն սեփականատիրոջ և անշարժ գույքի գործակալության միջև համապատասխան գրավոր համաձայնության առկայության դեպքում: Հակառակ դեպքում հայտարարությունը տարածելու այլ տարբերակներ չկան: Փաստորեն, Դուբայի հողային դեպարտամենտի այս նախա...

Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին երեք սենյականոց բնակարան է գնել Մոսկվայում

23.12.2016
Իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին և նրա ամուսինը՝ ձեռնարկատեր Ֆաբրիս Կերերվեն երեք սենյականոց բնակարան են գնել Մոսկվայի Օստոժենկա փողոցի վրա: Ըստ տվյալների, իտալական կինոյի 61-ամյա աստղը պատրաստվում  է բնակություն հաստատել Ռուսաստանում, որտեղ վերջին տարիներին նա մի քանի պրոեկտներ էր իրականացնում, իսկ նրա ամուսինը սկսել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել: Իսկ ինքը՝ դ?...

Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ում բնակարանների վաճառքի ռեկորդ է գրանցվել

22.12.2016
Ռիելթորների ազգային միության հաշվետվության մեջ ԱՄՆ-ում բնակարանների վաճառքի շուկայում 2016 թվականի նոյեմբեր ամսին, հոկտեմբեր ամսվա համեմատ, տարեկան հաշվարկով, վաճառքը անսպասելիորեն մեծացել է 0,7%-ով՝ մինչև 5,61 մլն տուն: Այս ցուցանիշը ռեկորդային է՝ սկսած 2007 թվականի փետրվարից: Հոկտեմբերին վաճառքը մեծացել էր 1.5%-ով և տարեկան տեմպերով հաշված՝ կազմել էր 5.57 մլն տուն և ոչ թե 2% և 5.6 մլն ինչպես...

Պետական գույքի կառավարման վարչությունը տարին ամփոփում է ձեռքբերումներով

21.12.2016
  2016 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 6 մլրդ 859 մլն դրամ՝ 2015 թ. ցուցանիշների համեմատ ավելացել են 4 մլրդ 422 մլն դրամով: Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50 մլն դրամ: Անցյալ տարվա ցուցանիշը գրեթե նույնն է: Պետական գույքի վարձակալությունից 15.12.2016թ. դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221 մլն 227 հազ. դրամ՝ նախատ?...

Ապագայի լավագույն հյուրանոցների հայեցակարգերը

20.12.2016
Դինամիկ զարգացող աշխարհում հաղթում է նա, ով կարողանում է առաջ անցնել իր բոլոր մրցակիցներից: Այս սկզբունքի մասին հիշում են նաև հյուրանոցների ֆուտուրիստական հայեցակարգեր նախագծող դիզայներները: MyRealty.am անշարժ գույքի ամենամեծ պորտալնը ներկայացնում է ապագայի հյուրանոցների 10 անհավանական նախագծեր, որոնք գիտության նվաճումների, տեխնոլոգիաների և վառ երևակայության արդյունք են: Գնել բ...

ԶԼՄ-ը պարզել են, որ Օբաման Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի գլխամասում գրասենյակ է վարձակալել«

19.12.2016
Բարաք Օբաման տարածք է վարձակալել, որտեղ նա կարող է աշխատել ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո: The Washington Post-ի հաղորդած տեղեկատվության համաձայն, նա գրասենյակային տարածք է վարձակալել Վաշինգտոնում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի գլխամասում: Գործարքի կնքման մասին տեղեկատվությունը հաստատվել է երկու աղբյուրների կողմից, սակայն համաձայնության մասին պաշտոնապես...

Սաուդյան Արաբիան մտադիր է դադարեցնել ԱՄՆ տնտեսության մեջ ներդրումներ կատարել

19.12.2016
Սաուդյան արաբիան մտադիր է վերանայել իր «ֆինանսական ռազմավարությունը» ԱՄՆ-ի նկատմամբ եւ հրաժարվել ներդրումներ կատարել ԱՄՆ-ի տնտեսության մեջ, գրում է the Wall Street Journal-ը: Ըստ այդ հրապարակման, Ռիյադի նման որոշման վրա ազդել է երկու իրադարձություն: Նախ ԱՄՆ կոնգրեսում օրինագծի ընդունումը, որը իրավունք է տալիս 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի ընտանիքներին դատի ?...

Չինաստանում անշարժ գույքի վաճառքը նվազել է

17.12.2016
Չինաստանում անշարժ գույքի վաճառքը նոյեմբեր ամսին նվազել է 4.2%-ով, իսկ տարվա կտրվածքով 19.9%-ով: Ըստ Xinhua գործակալության, վաճառքի նվազումը առաջին անգամն է վերջին քսանմեկ ամսվա ընթացքում: Հոկտեմբեր ամսվա համեմատ, նոյեմբերին վաճառքը նվազել է միջինը 10.5%-ով: Այս տվյալները ներկայացնում է E-house China R&D ինստիտուտը: Հաշվառման հեղինակների գնահատականների համաձայն, վաճառքի նվազմանը հանգեցրել ?...