4 տարում Հայաստանում հյուրանոցների թիվն աճել է 60%-ով

22.11.2017

Հայաստանում չորս տարվա ընթացքում հյուրանոցների թիվն աճել է 60%-ով՝ 2012-ի 343-ի փոխարեն 2016-ին կազմելով 551 հյուրանոց:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013-ին Հայաստանում գործել է 379 հյուրանոց, 2014-ին՝ 409, 2015-ին՝ 474:

2012-2016 թվականներին 53%-ով աճել է նաև հյուրանոցային տնտեսությունում աշխատողների թիվը: Եթե 2012-ին հյուրանոցներում աշխատել է 2.365 հոգի, ապա 2016-ին այս թիվը կազմել է 3.635:

Նույն ժամանակահատվածում 48%-ով աճել է հյուրանոցային ծառայությունների ծավալը: 2012-ին Հայաստանի հյուրանոցների հասույթը կազմել էլ մոտ 15,5 մլրդ դրամ, իսկ 2016-ին՝ մոտ 23 մլրդ դրամ:

Նյութի աղբյուր՝ Panarmenian.am

                Ստեղծի՛ր քո բիզնեսը