ՊՆ-ն հաշմանդամ զինծառայողների համար բնակարանների ձեռքբերման մրցույթ է հայտարարել

09.11.2017

Երեւան քաղաքում որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության 1-ին խմբի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված (մահացած) զինծառայողների անօթեւան ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց բնակարաններով ապահովելու նպատակով` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից էլեկտրոնային գնումների եղանակով հայտարարվել են կառուցված եւ կառուցվելիք մեկ, երկու եւ երեք սենյականոց բնակարանների ձեռքբերման մրցույթներ:

Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տեղադրված են ՀՀ ֆինանսների նախարարության www.gnumner.am եւ www.armeps.am ինտերնետային կայքերում:

Մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք պետք է սահմանված կարգով որպես մասնակից գրանցվեն www.armeps.am կայքում (համակարգում մասնակցի գրանցման գործընթացը նկարագրված է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Էլեկտրոնային գնումներ» բաժնում տեղադրված ձեռնարկում) եւ հրավերներով սահմանված ժամկետներում մասնակցության հայտ ներկայացնեն «ՀՀՊՆՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-17/1» եւ «ՀՀՊՆՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-17/2» ծածկագրերով գնանշման հարցման ընթացակարգերին:

Նախքան մասնակցության հայտ կազմելը եւ ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել մրցույթների հրավերները, քանի որ դրանց չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:

                  Գնի՛ր, վարձակալիլ՛ր կամ վաճառիր մեր օգնությամբ