Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ծանոթացել է «Արաբկիր» զբոսայգում կյանքի կոչվող «ԱլտերԷգո» նախագծի իրականացման աշխատանքների ընթացքին:

04.11.2017

  Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Գրին սմայլ» ընկերության կողմից իրականացվող ծրագրով «Արաբկիր» զբոսայգում կառուցվել է զիփլայն, որն ամենաերկարն է տարածաշրջանում: Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից դեպի Աջափնյակ վարչական շրջան՝ շուրջ 870 մ, եւ Աջափնյակից Արաբկիր՝ 650 մ: Զիփլայնի բարձրությունը 87 մետր է, դրա մի հատվածն էլ, ի դեպ, անցնում է Դավթաշենի կամրջի տակով», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Զբոսայգում նախատեսվում է ունենալ նաեւ ժայռագնացության, լեռնային հեծանիվների, յոգայի համար նախատեսված հատվածներ, գրադարան, բացօթյա կինոթատրոն եւ նկարչության համար նախատեսված հատուկ վայրեր: 
                                      Քո փնտրած անշարժ գույքը այստեղ է                    
Քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծը կյանքի կոչելու համար արդեն ծախսվել է շուրջ 80 մլն դրամ, մինչ ծրագրի ավարտը նախատեսվում է կատարել եւս 45-50 մլն դրամի ներդրում:

                       Վաճառի՛ր արագ