Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան 2017 թվականի երրորդ եռամսյակում

27.10.2017

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան 2017 թվականի երրորդ եռամսյակում (վերլուծություն) 2017 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 48527 գործարք, որոնց քանակը 2017 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 14.0 %-ով, իսկ 2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 12.0 %-ով: 

2017 թվականի երրորդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ծավալներն, ըստ մարզերի և Երևան քաղաքի, ունեն հետևյալ բաշխվածությունը.

2017 թվականի երրորդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն, ըստ տեսակների, ունեն հետևյալ բաշխվածությունը. 

  Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան 2017 թվականի երրորդ եռամսյակում (վերլուծություն) 2017 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 48527 գործարք, որոնց քանակը 2017 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 14.0 %-ով, իսկ 2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 12.0 %-ով: առուվաճառքը, 25.0 %- ը` նվիրատվությունը և 0.3 %-ը` փոխանակությունը: 

  2017 թվականի երրորդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 5920 գրավադրման գործարքը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 12.2 %-ը: Գրավադրման գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը, 2017 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 2.2 %-ով, իսկ 2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` աճել 18.6 %-ով: Գրավադրման գործարքներն առավելապես իրականացվել 11 են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների (51.8 %), անհատական բնակելի տների (23.6 %), հասարակական նշանակության օբյեկտների (11.4 %) և հողերի (6.6 %) նկատմամբ: 

  Երևան քաղաքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3485 գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը, 2017 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 4.9 %-ով, իսկ 2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` աճել 22.8 %-ով: 2017 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում գրավադրվել է 1078.37 հա հող, որից 15.04 հա` Երևանում: Ընդ որում, գրավադրված հողերի 96.4 %-ը կամ 1039.76 հա գյուղատնտեսական նշանակության են, որից 2.01 հա Երևանում: 

  Առավել մեծ մակերեսով հողեր գրավադրվել են Վայոց ձորի մարզում` 641.16 հա, որից 640.21 հա գյուղատնտեսական նշանակության: 2017 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 988 գործարք, որից 783-ը` Երևանում: 2017 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 71.5 %-ով, ընդ որում Երևանում՝ 72.1 %-ով, մարզերում` 69.4 %-ով, իսկ 2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` աճել է 2.0 անգամ, ընդ որում Երևանում` 2.3 անգամ, մարզերում՝ 38.5 %-ով: 

  2017 թվականի երրորդ եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի 6559 առաջնային գրանցում` առանց գործարքի, որի քանակը, 2017 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 22.6 %-ով, իսկ 2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 17.8 %-ով: Առաջնային գրանցումների տեսակարար կշիռն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում կազմել է 13.5 %: Առաջնային գրանցումների քանակի բարձր տոկոսաչափն արձանագրվել է Երևանում (21.9 %):