Կանադայում Սկսվել Է Ամենաբարձր Բնակելի Աշտարակի Շինարարությունը

23.10.2017

Կանադական Տորոնտո քաղաքում սկսվել է երկրի ամենաբարձր բնակելի աշտարակի շինարարությունը, տեղեկացնում է The Dezeen ինտերնետային պարբերականը: Ըստ նախնական տվյալների՝ երկնաքերի բարձրությունը հասնելու է 306 մետրի, ինչի արդյունքում աշտարակը դառնալու է երկրի ամենաբարձր բնակելի շինությունը և երկրորդ շինությունը իր բարձրությամբ ամբողջ Կանադայում: Երկրի ամենաբարձր շինությունն այսօր համարվում է 553 մետր բարձրությամբ հեռահաղորդակցական «ՍիԷն Թաուերը» (CN Tower) աշտարակը: 

 
 
«Դը Ուան» (The One) անվանումը ստացած երկնաքերը նախագծել են աշխարհահռչակ «Ֆոսթեր + Փարթներս» (Foster+Partners) և «Քոր Արքիթեքթս» (Core Architects) ճարտարապետական ընկերությունները: Ուղղանկյան ոճով նախագծված աշտարակին ճոխություն և յուրօրինակություն են հաղորդում բրոնզագույն երեսպատված հորիզոնական և ուղղահայաց կոնստրուկտիվ էլեմենտները: 

Ըստ նախնական տվյալների՝ 85 հարկանի երկնաքերի 8 ստորգետնյա հարկերում տեղակայվելու են բազմաթիվ վաճառասրահներ, ռեստորաններ, սրճարաններ, զվարճանքի կենտրոններ, սպա և ֆիթնես կենտրոն, գրադարան և այլն: Երկնաքերի վերին հարկերում կառուցվելու են շուրջ 560 բնակարաններ, ինչպես նաև մի քանի երկհարկանի փենթհաուսներ Օնտարիո լճի գեղեցիկ տեսարանով:
 

                  Ճիշտ ժամանակն է ձեռք բերելու սեփական անշարժ գույքը