Ռուսաստանցիները կրկին սկսել են ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել Լոնդոնի անշարժ գույքի նկատմամբ

25.01.2017

Ռուսաստանցիների կողմից Լոնդոնում էլիտար բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար հարցումների քանակը հունվարին անսպասելիորեն երեք անգամ աճել է, ամենաակտիվ ամիսների՝ նոյեմբերի և դեկտեմբերի հետ համեմատած:

Գնորդների ակտիվության վերականգնումը փորձագետները բացատրում են պահանջարկի նվազման հետ, կապված Brexit-ի հետ, որն առաջացրել էր  տնտեսական-քաղաքական անկայունություն:

Ինչպես նշում են շուկայի փորձագետները, ռուսաստանցի գնորդները ողջ 2016 թվականին, սպասողական վիճակում են գտնվել Լոնդոնում էլիտար բնակարաններ գնելու համար: Իսկ գործարքների համար այնպիսի երկրներ են ընտրել՝ Կիպրոս, Հունաստան, Մալթա, Չեռնոգորիա և այլն, որտեղ բնակարաններ գնելու դեպքում կստանան ժամանակավոր կացության իրավունք և ԵՄ-ի քաղաքացիություն:

Սակայն Մեծ Բրիտանիայում իրավիճակի համեմատաբար կայունացման հետ, երբ որ պարզ դարձավ, որ բրիտանական անշարժ գույքի շուկան չի փլուզվում, ռուսաստանցիները սկսեցին վերադառնալ: Միևնույն ժամանակ լոնդոնյան կառուցապատողները արտասահամանցիների պահանջարկի մեծացմանը, որպես պատասխան, ճկուն գնային քաղաքականություն են մշակել՝ առաջարկելով 15% զեղճ:

Հարուստ ռուսաստանցիների հիմնական պահանջարկը կազմում են 5 մլն ֆուտից սկսած օբյեկտները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անշարժ գույքի պահանջարկի կտրուկ աճ էր գրանցվել ԱՄՆ-ում, որը պայմանավորված էր Դոնալդ Թրամփի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: