Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի առանձնատունը գնահատվել է 60 միլիոն դոլար

10.01.2018

Եթե ցանկանում եք սովորել փող աշխատել, ապա սովորեք Քիմ Քարդաշյանից ու Քանյե Ուեսթից։

2017 թվականին աստղերը գնել էին 20 մլն դոլար արժողությամբ նոր առանձնատուն: Այնտեղ են տեղափոխվել միայն  մի քանի շաբաթ առաջ՝ այդ ամբողջ ժամանակ  այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։

Տան վրա 37-ամյա հայուհին եւ 40-ամյա ռեփերը ծախսել են շուրջ 20 մլն դոլար:

TMZ-ը գրում է, որ եթե Քիմը եւ Քանյեն հանկարծ ցանկանան վաճառել իրենց առանձնատունը հիմա, ապա այն արդեն  60 մլն դոլար արժի շուկայում: Ճիշտ է՝ զույգը այդպիսի ցանկություն հստակ չի արտահայտել։

Նշենք, որ առանձնատանը կան  հսկայական երաժշտական ստուդիա, մի քանի ննջասենյակներ ու լողասենյակներ, սպա, գեղեցկության սրահներ, տնային կինոթատրոն, երկհարկանի մանկական սենյակ, բասկետբելի հրապարակ։

Անշարժ գույքը Հայաստանում